Մաշտոցի այգում նստացույց անցկացնող բնապահպան ակտիվիստները շտապ հաղորդագրություն են տարածել, նշելով, որ այգում ոստիկանների մեծ բազմություն է հավաքվել, որոնք հորդորում են հանել իրենց վրանը:

Ստորեւ ներկայացնում ենք ակտիվիստների հայտարարությունը.

«SOS Մաշտոցի այգի....!!! Երեւան

Մենք վրան տեղադրեցինք նստացույցը սկսելու համար, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, կրում է օրինական բնույթ եւ չի խախտում ոչ մի օրենք, սակայն հանդիպեցինք ՀՀ ոստիկանների անհամաձայնությանը. Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու, իսկ եթե անգամ ցանկանում ենք տեղադրել, ապա պետք է տեղական ինքնակառավարման մարմինեերի թույլատվությունը. Էս պահին մենք մեծ շրջանով կանգնել ենք վրանի կողքին որ չդիպչեն:

Ոստիկանները հորդորում են հանել վրանը, սական մենք չենք պատրաստվում ընկրկել:

Այգին լիքն է ոստիկաններով, նրանք գնալով շատանում են:

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ԳԱԼ ԱՅԳԻ... !!!

Ինչքան շատ լինենք, էնքան ավելի լավ:

Ձեզ հետ տաք թեյ եւ սնունդ էլ բերեք եթե կարող եք:

Տարածեք սա եւ միացեք մեզ»: