ՀՀԿ-ի շարքերը համալրվել են նախարարներով եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներով:
Ըստ այդմ, երեկ` մարտի 13-ին, ՀՀԿ-ին են անդամագրվել Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ երգչուհի Շուշան Պետրոսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադեւոսյանը:
Բացի այդ, Ռուբեն Թադեւոսյանը հաստատեց լուրը, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւս դիմում են գրել` ՀՀԿ-ին անդամագրվելու համար:




























