Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Մայր Մաշտոց. Ժ դար» գիրքը` աշխատասիրությամբ Գեւորգ Տեր-Վարդանյանի:

Գիրքը պարունակում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործածված հնավանդ ծիսարանի` Մաշտոցի բնագիրը` ըստ երկաթագիր հնագույն ձեռագրերի եւ համեմատությամբ Սուրբ Գրքի եւ ձեռագրական օժանդակ հարուստ նյութի: Գիրքն ունի բնագրական եւ կանոնացանկային հավելվածներ` Քահանայաթաղի կանոնի լրացուցիչ երկու խմբագրություն, Մեռոնօրհնեքի կանոնի հին տարբերակը, «Կարգաւորութիւն օրհնութենաբեր ցուցակի» ցանկի համադիր բնագիրը, Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսի վարքի խմբագրությունները, աղոթք-քարոզների եւ սուրբգրային ընթերցվածների ցանկեր, հայկական ծիսարանի զարգացման ընթացքը պատկերող կանոնացանկային հավելվածներ:

Գիրքը նախատեսված է թե’ ծիսագիտական, թե’ ծիսակարգային եւ թե’ հայերեն Աստվածաշնչի բնագրագիտական հետազոտություններին նպաստելու համար:

Գիրքը տպագրվում է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: