2009թ. տվյալներով, ԱՊՀ երկրների շարքում դոլարի փոխարժեքի աճի տեմպերով առաջին տեղում Բելառուսն է։ Այնտեղ 11 ամիսների ընթացքում դոլարի փոխարժեքն աճել է 26.45 տոկոսով։ Առաջին եռյակի մեջ են մտնում նաեւ Տաջիկստանը՝ 26.11 տոկոս, եւ Հայաստանը՝ 25.77 տոկոս աճով։

Այս երկրներին հաջորդում են Ղազախստանը՝ 23.14 տոկոս, Ղրղզստանը՝ 11.43 տոկոս, Ուզբեկստանը 8.22 տոկոս, Մոլդովան՝ 6.79 տոկոս, Ուկրաինան՝ 3.65 տոկոս, Ռուսաստանը 1.49 տոկոս, Վրաստանը՝ 0.44 տոկոս եւ Ադրբեջանը՝ 0.17 տոկոս։ Փոխարժեքն անփոփոխ է մնացել Թուրքմենստանում։