Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 6-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 13270.83 (+241.03), բացթողնման գին` 14424.82 (+261.99),
ԱՐԾԱԹ` գնման գին` 210.59 (+2.15), բացթողնման գին` 228.90 (+2.34),
ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16587.66 (+137.4), բացթողնման գին` 18030.06 (+149.34),
ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 4222.38(+10.94), բացթողնման գին` 4589.54 (+11.89):
Սա նշնակում է, որ ոսկու գները պահպանում են բարձրանալու միտումները:



























