Մարտի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում Լոռիի մարզի Դարպասի գյուղապետ Ս. Ավետիսյանից տեղեկություն է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ հատում են գյուղի տարածքով անցնող Փամբակ գետի ափամերձ ծառերը, ինչից գետի ափապաշտպան զանգվածը թուլանում է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայուունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ գետն են թափվել հատված ծառերի ճյուղեր, կենցաղային եւ շինարարական աղբ, ափապաշտպան բետոնե սալիկներ, որոնք արհեստականորեն խոչընդոտում են գետի բնականոն ընթացքը եւ առկա է հունի խցանման վտանգ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Լոռիի մարզպետը, Վանաձորի քաղաքապետը եւ ոստիկանության մարզային բաժինը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գետի հունը մաքրելու ուղությամբ:




























