Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:




























