Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Նահապետ քահանա Խաչատրյանը` հովվական իր ծառայությունը լքելու եւ եկեղեցական ասպարեզից ինքնակամ հրաժարվելու համար:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը` Հովհաննես Խաչատրյան ավազանի անունով:




























