Թուրքիայի Քուշադասը քաղաքում մոտոցիկլետը սխալ կանգնեցնելու համար ոստիկանների հետ վիճաբանած Ֆուաթ Շենգյուլին տեղափոխել են ոստիկանատուն եւ ծեծել, որի հետեւանքով Շենգյուլը հաշմանդամը է դարձել։
Ոստիկանատանը տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ոստիկաններն անջատում լույսը եւ սկսում ծեծել Ֆուաթ Շնեգյուլին, սակայն միացված հեռուստացույցի լույսը թույլ է տալիս, որ տեսախցիկը նկարահանի ծեծը։ Ավելի ուշ ոստիկանները հեռուստացույցն էլ են անջատում եւ շարունակում ծեծել բերման ենթարկվածին։
Ֆուաթ Շենգյուլը նշել է, թե ինքը այդ օրվա ծեծից հետո հաշմանդամ է դարձել, սակայն ոստիկաններին դեռ չեն պատժել՝ նշելով, թե հետաքննությունը դեռ չի ավարտվել։



























