Մարտի 20-ին, ժամը 21.20-ին,  ոստիկանության ծառայողները Շվեդիա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 29-ամյա Հայկ Սիմոնյանին, ով 2009 թ. հոկտեմբերի 13-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր  խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.55-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Տիչինայի փողոցի մի բնակարանից բերման են ենթարկել 33-ամյա Համբարձում Աղաջանյանին, ով 2011 թ. մայիսի 20-ից  ոստիկանության Էրեբունիի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով: