Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի պատվիրակության անդամները, մարտի 22-ին կմասնակցեն ԵՊԼՀ հունարեն ուսումնասիրող ուսանողների կողմից կազմակերպված «Հունական օր» միջոցառմանը՝ նվիրված Հունաստանի ազատագրման տոնին:
Միջոցառմանը կմասնակցեն նաեւ ՀՀ հանրային խորհրդի պատվիրակության անդամները եւ ՀՀ-ում Հունաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատարը: Ողջույնի խոսքով հանդես կգան Հունաստանի տնտեսական եւ սոցիալական կոմիտեի նախագահ Խրիստոս Պոլիզողոպուլոսը, ՀՀ-ում Հունաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոն, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նույն օրը՝ ժամը 15:30-ին, հունական պատվիրակության անդամները՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ժամանակավոր հավատարմատարի եւ ՀՀ հանրային խորհրդի պատվիրակության անդամների հետ միասին կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Մարտի 23-ին ՀՀ հանրային խորհրդում տեղի երկկողմանի համաձայնագրի ստորագրում՝ Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի եւ Հայաստանի Հանրային խորհրդի միջեւ, որի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:




























