Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգում գտնվող Ջուդի լեռան վրա որոնողական գործողությունների ընթացքում թուրք զինվորականները նկատել են տարածքից հեռացող քուրդ զինյալների խմբի եւ փորձել կանգնեցնել նրանց։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ քուրդ զինյալներին նկատած եւ նրանց հետ բախման մեջ մտած թուրք զինվորականներին արագ օգնության են հասել Շրնաքի ժանդարմերիայի եւ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները։ Թուրքական անվտանգության ուժերը PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալների դեմ գործողություններն իրականացնում են ռազմական ուղղաթիռների աջակցությամբ։
Հայտնի է դարձել, որ բախման ընթացքում սպանվել է Շրնաքի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի 4 ոստիկան։
Նշվում է, որ բախումը շարունակվում է՝ թուրքական անվտանգության ուժերի համալրմամբ։




























