ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում Աթենքում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է, որ մոտ ժամանակներս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հերթական հանդիպումն են ունենալու: Նրա խոսքով, այդ հանդիպման կոնկրետ տեղն ու ժամկետները դեռ հայտնի չեն: Ամեն ինչ պարզ կդառնա, երբ տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Նշենք, որ եթե այդ հանդիպումը կայանա այ տարվա ընթացքում, ապա դա կլինի երկու նախագահների 7-րդ հանդիպումը ընթացիկ տարվա ընթացքում: Նախագահների մակարդակով ինտենսիվ բանակցությունների կարեւորությունը շեշտել են նաեւ համանախագահները՝ իրենց երեկվա հայտարարության մեջ: