Թուրքիայի նախագահը Հորդանանում ստորագրել է Թուրքիայի եւ Հորդանանի միջեւ առանց մուտքի վիզայի այցելության համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում է թուրքական Samanyolu կայքէջը:

Հորդանանում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ Հորդանանի թագավոր Աբդուլլահը ունեցել են առանձնազրույց, որից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը: Այնուհետ Գյուլը եւ Աբդուլլահ թագավորը ստորագրել են համաձայնագիր` փոխադարձաբար վերացնել մուտքի վիզաների անհրաժեշտությունը:

NEWS.am-ը հիշեցնում է, որ սրանից առաջ Թուրքիան փոխադարձաբար վերացրել էր մուտքի վիզաները` Սիրիայի, Լիբիայի, Ալբանիայի հետ: Ընթանում են բանակցություններ նաեւ Ադրբեջանի հետ՝ փոխադարձաբար վերացնելու մուտքի վիզաները: