ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» համաժողովը տեղի կունենա Թբիլիսիում` մարտի 23-ին: 

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն  ԵՄ-ի եւ «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները`   Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Ուկրաինա: Համաժողովին հրավիրված են նաեւ ՀԿ-ների, միջազգային լրատվամիջոցների, գործարար շրջանների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ փորձագետներ, հայտնում է «Գռուզիա օնլայնը»: Միջոցառումը կբացի Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն: 

«Արեւելյան համագործակցությունը» ԵՄ-ի երկկողմ եւ բազմակողմ համագործակցության մեխանիզմ է «Արեւելյան գործընկերության»  երկրների հետ, որի հիմքը դրվել էր 2009 թվականին: Նախաձեռնությունն առաջարկում է հարեւան արեւելաեվրոպական երկրներին ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրման խորացման եւ քաղաքական մերձեցման նոր հնարավորություններ: