«Ես հայ եմ» նախաձեռնող խումբը մարտի 30-ից ապրիլի 1-ը կազմակերպում է «Արտադրություն, ինքնություն, նորարարություն» խորագրով ցուցահանդես, որի նպատակն է ի մի բերել հայկական նորարարությունները եւ արտադրանքը առեւտրաարտադրական, առողջապահական, գիտակրթական, մշակութային եւ այլ բնագավառներում:
Ցուցահանդեսին մասնակցում են նշված ոլորտները ներկայացնող շուրջ 120 կազմակերպություն: Ավանդական ցուցահանդեսից բացի համապատասխան տեխնիկայով համալրված դահլիճում կկազմակերպվեն շնորհանդեսներ եւ ներկայացուցչական միջոցառումներ, որոնց կմասնակցեն մշակութային, գիտական եւ սոցիալական տարբեր ոլորտներում ավանդ ունեցող մարդիկ, նշանակալից դեմքեր:
Տարեգրքի վերջին էջում կտեղադրվի լրատվամիջոցների լոգոն եւ որոշ ինֆորմացիա:
Միջոցառումը, որեւէ քաղաքական եւ կուսակցական պատկանելիության չի ենթարկվում:
«Արտադրություն, ինքնություն, նորարարություն» ցուցահանդեսը կկայանա «Տուն դեպո» սրահում:




























