Հորդանանում գտնվող Թուրքիայի նախագահը կրկին հակաիսրայելական հայտարարությամբ է աչքի ընկել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Bugun կայքէջը։

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որ պաշտոնական այցով գտնվում է Հորդանանում, այդ երկրի թագավոր Աբդուլլահի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե փոխադարձաբար հանվում են երկու երկրների միջեւ մուտքի վիզաները։

Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել Հորդանանի «Էլ Ռաի» պարբերականին, որում ասել է հետեւյալը. «Միջին Արեւելքում կայուն խաղաղություն պետք է ապահովենք։ Պաղեստինցիներն էլ անկախ պետություն ստեղծելու իրավունք ունեն։ Թուրքիան Իսրայելի սխալ քաղաքականությունը անպատասխան չի թողնի»։