Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում նախատատեսված չէ հանդիպում Ամերիկայի հրեական կազմակերպությունների հետ հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Dunyabulteni կայքէջը։
Դեկտեմբերի 6-8-ը Թուրքիայի վարչապետը կլինի ԱՄՆ-ում։ Վերջինս ԱՄՆ կմեկնի մեծ պատվիրակությամբ։ ԱՄՆ-ից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս երկօրյա այցով կմեկնի Մեքսիկա՝ հանդիպելու Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնի հետ։
Էրդողանի ԱՄՆ այցի ծրագրի ամենահետաքրքիր հանգամանքը այն է, որ այցի ընթացքում նախատեսված չէ հանդիպում հրեական կազմակերպությունների հետ։ Սրանով խախտվեց Թուրգութ Օզալից սկսած ավանդույթը։ Օզալից սկսած բոլոր թուրք վարչապետերը եւ նախագահները՝ այցելելով ԱՄՆ, հանդիպում էին հրեական համայնքի ներկայացուցիչների հետ։
Թուրքիայի վարչապետ Էրդողանը ավելի վաղ մրցանակներ էր ստացել ԱՄՆ-ի հրեական կազմակերպություններից։
2009 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայացած G-20 գագաթնաժողովին մասնակցած Էրդողանը, հանդիպել էր հրեական հայտնի կազմակերպությունների հետ, սակայն հանդիպումը հարթ չէր անցել։ Էրդողանը մեղադրել էր իսրայելական իշխանություններին, որ նրանք խոչընդոտում են Գազայի շրջան մարդասիրական օգնություն ուղարկելուն։
Էրդողանի ԱՄՆ այցի ընթացում հրեական համայնքի ներկայացուցիչների հետ չհանդիպելու նախաձեռնությունը պատկանում է թուրքական իշխանություններին։
Հրեական համայնքը ԱՄՆ-ում հակազդում էր ԱՄՆ-ի հայկական լոբբիին՝ կանխարգելելով հակաթուրքական նախաձեռնությունները։ Հրեաները նման քաղաքականություն իրականացնելով՝ ցանկանում էին Թուրքիային իրենց կողքին տեսնեին եւ այդ հարցում զգալի արդյունքներ ունեցան։ Սակայն վերջերս սկսված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումով՝ ԱՄՆ-ի հրեական լոբբիի կարիքը այլեւս չի լինի։
Էրդողանի ԱՄՆ այցի ծրագրում հրեական կազմակերպությունների հետ չհանդիպելը նշանակում է Միջին Արեւելքում նոր քաղաքական իրավիճակ։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները լարվեցին 2008 թվականի դեկտեմբերի վերջից, երբ իսրայելական ուժերը 22 օր շարունակ ռմբահարում էին պաղեստինյան տարածքները: Իսկ լարվածության գագաթնակետը եղավ Դավոսում Էրդողան-Պերես երկխոսության ժամանակ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեղադրելով Իսրայելին՝ խաղաղ բնակչության կոտորածի մեջ, հրապարակայնորեն լքեց համաժողովի սրահը:
Թուրքիան հոկտեմբերին հայտարարեց, որ չեղյալ է համարում «Անատոլիական արծիվ» զորավարժությանը Իսրայելի մասնակցությունը:
Թուրքիայում Իսրայելի դեսպանը փորձեց իրավիճակը մեղմելու նպատակով շրջել երկրի նահանգներով, սակայն ամենուր նրան դիմավորում էին բողոքներով եւ վիրավորանքներով:
Թուրքիան չեղյալ համարեց իսրայելական անօդաչու ինքնաթիռների գնման համաձայնագիրը:
Լարված թուրք-իսրայելական հարաբերությունները մեղմելու համար այս տարվա նոյեմբերի երկրորդ կեսին Թուրքիա ժամանեց Իսրայելի առեւտրի նախարարը։ Չնայած վերջինիս Թուրքիայի հասցեին արված գեղեցիկ խոսքերին՝ դեռեւս շարունակվում է լարվածությունը։
Իսկ իսրայելական Jerusalem Post-ում հրապարակված նյութում՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում են Ուսամա Բեն Լադենից ավելի վտանգավոր։




























