News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում մայիսի 28-ից հունիսի 1-ն անցկացվել է Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ) 11-րդ հաշվետու-ընտրական համագումարը և «Աստղագիտությունը տեղեկատվական պայթյունի դարաշրջանում. արդյունքներ և խնդիրներ» թեմայով գիտական կոնֆերանսը, որին, ի թիվս 250 գիտնականների, մասնակցել է նաեւ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ և ԵԱԱԸ վարչության անդամ Արեգ Միքայելյանը:

Ինչպես News.am-ին հայտնեցին Հայկական աստղագիտական ընկերությունից, կոնֆերանսում  քննարկվել են  աստղագիտության տարբեր ոլորտներին առնչվող զեկուցումներ: Արեգ Միքայելյանը  հանդես է եկել «Մարգարյանի գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրությունները Հայկական վիրտուալ աստղադիտարանի շրջանակներում» թեմայով գիտական զեկուցումով և ակտիվորեն մասնակցել համագումարի և ԵԱԱԸ վարչության աշխատանքներին:

Մասնավորապես, մեծ հետաքրքրություն է ներկայացրել Միքայելյանի զեկուցումը Հայաստանում գիտական լրագրության կազմակերպման և աստղագիտության մասսայականացման վերաբերյալ, ինչը, շատերի կարծիքով, կարող է լավ փորձ հանդիսանալ նաև նախկին Խորհրդային Միության այլ երկրների համար: Այդ ելույթը համագումարում գիտական լրագրության քննարկման հիմք է հանդիսացել: ՀԱԸ էլեկտրոնային տեղեկագրերը հիշատակվել է որպես նման աստղագիտական տեղեկատվական նյութերի մեջ լավագույնը: Հունիսի 1-ին տեղի են ունեցել ԵԱԱԸ վարչության ընտրություններ, և Միքայելյանը ևս 4 տարով վերընտրվեց ԵԱԱԸ վարչության կազմում:

Հիշեցնենք, որ ԵԱԱԸ ստեղծվել է 1990թ. որպես Խորհրդային Միության աստղագիտական ընկերություն, սակայն վերջինիս փլուզումից հետո վերանվանվել է Եվրասիական աստղագիտական ընկերություն և ներկայումս նրա կազմում կան 31 երկրների մոտ 800 գիտնականներ: Հայաստանից ԵԱԱԸ անդամ են 12 աստղագետ, իսկ ՀԱԸ Հայաստանում ԵԱԱԸ պաշտոնական ներկայացուցիչն է:

Տպել
Ամենաշատ