Այսօր` հուլիսի 24-ին, 69 տարեկան հասակում մահացել է Գանայի նախագահ Ջոն Ատա Միլզը, երկրի մայրաքաղաք Աքրայում, հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրի համաձայն, Միլզի հիվանդության մասին հայտարարվել է նրա մահից մի քանի ժամ առաջ: Նախագահի մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Այն ժամանակ դեռ ընդդիմադիր Գանայի ազգային դեմոկրատական կուսակցության նախագահ Միլզը իշխանության է եկել 2009-ին ընտրություններում հավաքելով 50,23 տոկոս ձայն:
Դրանից առաջ նա զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը:




























