News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել Սասունի Մարութա լեռան գագաթին գտնվող հայկական Սուրբ Աստվածածին (Բարձր Աստվածածին) եկեղեցու մի հատվածի ավերման կապակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler-ը, Սասունի քայմաքամ Բահադըր Յորուքը հայտնել է, որ Մարութա լեռան գագաթին գտնվող Բարձր Աստվածածին եկեղեցու ավերման հետ կապված տեղում ուսումնասիրություններ է կատարել ժանդարմերիան եւ նահանգային մշակույթի վարչության հանձնաժողովը։ «Սպասում ենք ուսումնասիրությունների եզրակացություններին, եւ կանենք ինչ անհրաժեշտ է»,-ասել է քայմաքամը՝ շեշտելով, որ դեպքի կապակցությամբ դատածազությունն արդեն հետաքննություն է սկսել։

Նշենք, որ Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի ամենաբարձր Մարութա լեռան գագաթին (2973 մ) գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքի եւ մուտքի մի հատվածը քանդվել է անհայտ չարագործների կողմից:

Այս տարվա հուլիս 28-ի երեկոյան Սասունից, Հայաստանից, Ստամբուլից եւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 100 հայեր ուխտ են կատարել Մարութա սար՝ հաջորդ առավոտյան հասնելով Մարութա Սուրբ Աստվածածին:

NEWS.am-ի թղթակիցը եւս մասնակցել է Մարութա սարի ուխտագնացությանը եւ ներկայացրել  ուխտագնացության ֆոտոռեպորտաժը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ