News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Արկտիկական սառույցների մակերեսը կրճատվել է՝ հասնելով ռեկորդային նվազագույն մակարդակի։  Օգոստոսի 26-ի արբանյակային զոնդավորման տվյալներով՝ սառցային ծածկույթի մակերեսը կազմում է 4,1 մլն քկմ։ Դա 70 քկմ-ով քիչ է, քան նախորդ ռեկորդային ցուցանիշը, որը գրանցվել էր 2007թ. սեպտեմբերի 18-ին։

Գիտնականները նշում են, որ Արկտիկայում սառցահալոցքը կշարունակվի նվազագույնը եւս մի քանի շաբաթ։ Հետազոտողները կարծում են, որ սառցի մակերեսը կարող է հոգեբանական նվազագույնից իջնել 4 մլն քկմ, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Nature News-ին։

Հետազոտողները նաեւ պնդում են, որ ընդհանուր սառցաշերտը  բարակել է: Արկտիկայի դիտարկումների  վերջնական արդյունքները կներկայացվեն հոկտեմբերին: 

Ավելի վաղ ճապոնական օդատիեզերանավական  JAXA ընկերության Երկրի զոնդավորման հեռակառավարման կենտրոնը հայտնել էր, որ Արկտիկայում ծովային սառույցի մակերեսը կրճատվել է՝ հասնելով արբանյակային դիտակումների ողջ պատմության ռեկորդային ամենացածր նիշին ` մինչեւ 4,21 միլիոն քառ.կմ-ի, ընդ որում՝ սառույցի մակերեսը կկրճատվի մինչեւ սեպտեմբերի կեսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ