News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում YouTube–ը հնարավոր է ամբողջովին կարգելափակվի` սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի թրեյլերի պատճառով: Դա կարող է տեղի ունենալ նոյեմբերի 1-ից, այն բանից հետո, երբ ուժի մեջ կմտնի կայքերի «սեւ ցուցակի» օրենքի դրույթները:  Այս մասին իր Twitter-ում հայտնել է Ռուսաստանի կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը:

Նախարարի խոսքով, YouTube-ի հասանելիությունը կարգելափակվի, եթե  սկանդալային ֆիլմի հատվածները, որոնք տեղադրված են տեսադարանում, ծայրահեղական ճանաչվեն, ինչպես նաեւ եթե Google-ը, որին պատկանում է YouTube-ը, չարգելափակի հոլովակի հասանելիությունը Ռուսաստանի տարածքում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ինչպես նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան», սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել դատարան, որի նպատակն է  արգելել «Մահմեդականների անմեղությունը» Ֆիլմի ցուցադրությունը երկրի տարածքում: Նիկիֆորովի խոսքով «Այս հոլովակի պատճառով նոյեմբերի 3-5-ը Ռուսաստանի ողջ տարածքում YouTube –ը կարող է անհասանելի լինել»:

Ավելի վաղ Google-ը հայտնել էր, որ Մուհամեդ մարգարեի ֆիլմի գովազդը չի հանվի տեսադարանից: Ընդ որում ընկերությունը խոստացել է այն արգելափակել առանձին երկրների համար` տեղական իշխանությունների խնդրանքով կամ դատարանի որոշմամբ: Այս հոլովակի հասանելիությունը արդեն իսկ արգելափակվել են Հնդակաստանում, Ինդոնեզիայում, Եգիպտոսում եւ Լիբիայում:

«Մահմեդականների անմեղությունը. Ֆիլմի ի հայտ գալը բողոքի բուռն ալիք է բարձրացրել մահմեդական երկրներում, ամերիկյան դեսպանատների տարածքում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Եգիպտոսում, Սուդանում, Հորդանանում, Յեմենում, Պակիստանում, Մարոկոյում եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներում, ինչպես նաեւ Ավդտրալիայում, Բելգիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Լիբիական Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանատան գրոհի ժամանակ սպանվել է ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ