News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2012 թ. մրցանակը կիսվել է պրոֆ. Յան Էյնաստոյի (Տարտուի աստղադիտարան, Էստոնիա) եւ պրոֆ. Իգոր Նովիկովի (Տիեզերական աստղագիտության կենտրոն, Պ.Ն. Լեբեդեվի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Ռուսաստան) միջեւ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երեւանում մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ Ի. Նովիկովն առաջադրվել է Վիլնյուսի համալսարանի Տեսական ֆիզիկայի եւ աստղագիտության ինստիտուտի կողմից՝ Ջերմ Տիեզերքի գաղափարի եւ քվազարների զանգվածների որոշման եղանակ առաջարկելու համար: Յ. Էյնաստոյի մրցանակին արժանացած աշխատանքը նվիրված է տիեզերքում թաքնված նյութի եւ տիեզերական ոստայնի հայտնաբերմանը:

Ըստ Ռ. Մարտիրոսյանի՝ մրցանակի մասին տեղեկատվությունը տարածվել է աշխարհի 500-ից ավելի գիտական հիմնարկներում: 2012 թ. մրցանակին հավակնողներն ակնհայտորեն ավելի շատ էին, քան նախորդ անգամ: Հիշեցնենք, որ 2010 թ. այդ մրցանակին արժանացել էր շվեյցարացի գիտնական Միշել Մայորը, որի աստղագետների խմբում ընդգրկված էր նաեւ հայ գիտնական Գարիկ Իսրայելյանը:

Մրցանակակիրներին որոշելու համար աշխատանքները փորձաքննության են անցնում հեղինակավոր գիտնականների կողմից, որոնց մի մասը Նոբելյան մրցանակակիրներ են, այդ թվում՝ համաշխարհային աստղագիտական ասոցիացիայի նախագահ պրն. Վիլսոնը, ԱՄՆ-ից հայ աստղագետ Երվանդ Թերզյանը եւ այլն:

Ի դեպ՝ մրցանակին արժանացած երկու գիտնականներն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ ժամանակին համագործակցել են  Վ. Համբարձումյանի հետ: Ի. Նովիկովը հայտարարեց, որ մրցանակի մի մասը կնվիրի Հայաստանում աստղագիտության զարգացմաը, իսկ Յ. Էյնաստոն ասաց, որ կնպաստի աստղագիտության ոլորտում էստոնացի եւ հայ երիտասարդ գիտնականների կապերի զարգացմանը:

Հիշեցնենք, որ Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը կազմում է 500 հազ. դոլար, տրվում է տարին երկու անգամ՝ սկսածշ 2010 թ.:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ