News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 22-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 21-ին ժամը 10.00-ի սահմաններում 7 հոգուց բաղկացած արշավախումբը Արագածոտնի մարզի Արագած գյուղից շարժվել է դեպի Արագած լեռան գագաթ եւ ժամը 19.00-ի սահմաններում՝ բարձրացել հյուսիսային գագաթ: Վերադարձի ճանապարհին արշավախումբը մոլորվել է:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բազմիցս ձեռնարկվել են միջոցառումներ կապ հաստատել արշավախմբի անդամների հետ, սակայն չի հաջողվել: Ժամը 01.59-ին քաղաքացի Գալստյանը տեղեկացրեց, որ արշավախումբը գտնվում է լեռան արեւմտյան հատվածում (դեպի Արագած գյուղ տանող ճանապարհին): Հավանական դեպքի վայր է մեկնել 10 հրշեջ-փրկարար եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են Ապարան քաղաքի բնակիչներ՝ 22-ամյա Մեհրաբ Հակոբյանին, 22-ամյա Մանուկ Բարսեղյանին, 20-ամյա Գեղամ Տոնոյանին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 20-ամյա Գոռ Գրիգորյանին, 19-ամյա Լեւոն Վարդանյանին եւ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 21-ամյա Նարեկ Անատոլյանին ու  Արմեն Չախալյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ