News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Իրանցի ուսաղների համար ուսումնական նոր տարում նոր կանոններ են մշակվել. կանացի կեսի համար արգելված առարկաների մեջ, որոնց թիվը հասել է 80-ի,  մտել են  միջուկային ֆիզիկան, կիբերնետիկան, անգլիական գրականությունը եւ քիմիական մեքենաշինությունը:

Որոշ համալսարաններ արգելման կանոններ են մտցրել   նաեւ տղամարդկանց համար: Ցուցակի մեջ են մտել սոցոլոգիան, փիլիսոփայությունը եւ պատմությունը: Պաշտոնյաները նման քայլերի են դիմել երկրում ծնելիության տեմպի բարձրացման համար, քանի որ Իրանի բուհերում սովորողների մեծ մասը` ավելի քան 60 տոկոսը, աղջիկներ են, նշում է «Պրավդա.ru»-ն:

Հաղորդվում է նաեւ, որ Իրանում նախատեսվում է դպրոցներում եւ համալսարաններում վերադարձնել տղաների եւ աղջիկների առաձին դասարանները: Գիտության նախարարը հայտնել է, որ այդպես է պահանջում կրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ