News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (երեւանցիներն հատնի է «Մերգելյան ինստիտուտ» անվամբ) նորաբաց «Երեւան Էքսպո» սրահում այսօր՝ հոկտեմբերի 5-ին բացվեց 8-րդ ամենամյա տեխնոլոգիական «ԴիջիԹեք»  ցուցահանդեսը (ֆոտոռեպորտաժ):

Ցուցահանդեսի պատմության ընթացքում առաջին անգամ բացման արարողությանը մասնակցեց հանրապետության նախագահը: Սերժ Սարգսյանը շրջեց ցուցահանդեսի տաղավարներով, անձամբ զրուցեց մասնակիցների հետ;

«ԴիջիԹեք 2012»-ին կմասնացեն 120 կազմակերպություններ, նախորդ տարվա 113-ի համեմատ: Սպասվում է 20 հազ. այցելու՝ նախորդ տարվա 18 հազարի համեմատ;

«ԴիջիԹեք»-ը համարվում է Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների խոշորագույն ցուցահանդեսը, որը միջազգային ճանաչում է ձեռք բերել: Հայաստանյան խոշոր ընկերություններից այս տարի մասնակցում են «Օրանժ Արմենիան», «Մայքրոսոֆթ Արմենիան», «Սինոփսիս Հայաստան», «Յունիքոմփ» եւ այլ ընկերություններ: Բակային տեխնոլոգիական լուծումներն այցելուներին կներկայացնեն «Յունիբանկն» ու «Ինեկոբանկը»: Ցուցահանդեսի անակնկալներից մեկը, թերեւս, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բացակայությունն է, որը նախորդ երկու ցուցահանդեսների գլխավոր հովանավորն էր: 

Արտասահմանյան մասնակիցներից են Կորեայի հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատն ու Ազգային ՏՀՏ զարգացման գործակալությունը, սինգապուրյան BANSEA վենչուրային ընկերությունը, իտալական ImagingLaby (ռոբոտատեխնիկա), ռուսական Laser ITC-ը (հեռահաղորդակցության անլար կապ):

Նշենք նաեւ, որ ցուցահանդեսի երրորդ հարկում այս տարի արտասահմանյան խոհանոցների ցուցադրություն է լինելու՝ իտալական, չինական եւ մեքսիկական:

«ԴիջիԹեք»-ի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր գորխընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության EDMC ծրագիրը, աջակիցը՝ «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: «ԴիջիԹեք»-ն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ