News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեդիայում այսօր` հոկտեմբերի 8-ին, կհայտարարվի ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում Նոբելյան դափնեկրի անունը եւ դրանով էլ կսկսվի Նոբելյան 111-րդ շաբաթը:

Սթոքհոլմում հոկտեմբերի 9-ին կհայտարարվի ֆիզիկայի Նոբելյան հանձնաժողովի որոշումը, հոկտեմբերի 10-ին` քիմիայի, հոկտեմբերի 12-ին Օսլոյում` խաղաղության դափնեկրի անունը: Տնտեսագիտական  մրցանակի հաղթողը կհայտարարվի հոկտեմբերի 15-ին: Շվեդիայի ակադեմիան դեռեւս չի հայտարարել գրականության ոլորտում իր որոշման հրապարակման ամսաթվի մասին, սակայն, ավանդաբար, դա տեղի է ունենում հոկտեմբերի հինգշաբթի օրերից մեկում: 

Նոբելյան հանձնաժողովը բաղկացած է մշտական 5 անդամներից, որոնք իրավունք ունեն փորձագետներ հրավիրել խորհրդակցության համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նոբելյան հանձնաժողովները մինչեւ վերջին պահը ոչինչ չեն հայտնում:
2011 թվականի Նոբելյան շաբաթը պատմության գիրկն էր անցել տխուր միջադեպով, որը տեղի  էր ունեցել ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում  դափնեկիրներին հայտարարելուց 3 ժամ անց: Մրցանակակիրներ էին դարձել Բրյուս Բոյթլերը (ԱՄՆ), Ժյուլ Հոֆմանը (Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ) եւ Ռալֆ Սթայնմանը (Կանադա):

Նրանց անունների հրապարակումից հետո Կարոլինայի ինստիտուտի Նոբելյան հանձնաժողովը պարզել էր, որ կանադացի պրոֆեսոր Ռալֆ Սթայնմանն… արդեն 3 օր  վախճանված է եղել: Հիմնադրամն արագ  ժողով էր գումարել, քանի որ մրցանակը կարող է ստանալ միայն ողջ գիտնականը:  4-ժամյա բանավեճերից հետո հիմնադրամի կառավարման խորհրդի անդամները որոշել էին չվերանայել Նոբելյան հանձնաժողովի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ