News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում անցկացվող հրամանա-շտաբային վարժանքները հերթական քայլն են՝ ուղղված Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում նշեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: «Բանակն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն պատերազմին, եթե ուզում են խուսափել դրանից»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով խոճապային լուրերին, թե վարժանքներն անցկացվում են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարվածության պատճառով, Ջամալյանը նշեց, որ վարժանքներն ընթանում են արդեն երկու շաբաթ եւ մի քանի օրից կավարտվեն: «Ինչպես տեսնում ենք, լարվածություն չկա: Ամեն ինչ սովորականի նման է»,-ամփոփեց նա:

Նա նշեց, որ շուտով Լեռնային Ղարաբաղում տեղի կունենան մարտավարական վարժանքներ, որոնց ընթացքում անձնակազմը ունակություններ ձեռք կբերի նոր սպառազինությունների հետ կապված: «ԼՂՀ պաշտպանության բանակը մշտապես համալրվում է սպառազինություններով»,-ասաց Ջամալյանը, հտակեցնելով, որ այս անգամ խոսքը հակատանկային սարքավորումների մասին է:

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից տեղեկատվական մանիպուլյացիաներին դիմակայելու համար անհրաժեշտ է ՊՆ-ի, լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքը:  «Մենք պետք է հպարտանանք ձեռքբերումներով եւ բարձրաձայն հաղորդենք այդ մասին»,-ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ