News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 18-19-ը Երեւանում տեղի կունենան ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովը եւ  ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների եւ ուսուցիչների 2-րդ համագումարը, որոնց կմասնակցի շուրջ 500 պատվիրակ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հոկտեմբերի 18-ին, ժամը 930-ին ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարները եւ համագումարի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ կդնեն Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանին:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 1100-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կբացվի ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների եւ ուսուցիչների 2-րդ համագումարը: Մասնակիցներին կողջունի ՀՀ վարչապես Տ. Սարգսյանը:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 1530-ին Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանի եւ ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների մասնակցությամբ կբացվի  ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների համաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ