News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտնել է, թե նախատեսում են հիշատակի գիրք հրատարակել նվիրված հայ մեծ աշուղ եւ բանաստեղծ Սայաթ-Նովային։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում քուրդ եւ ասորի գրողների ստեղծագործությունները հրատարակած Մշակույթի եւ տուրզիմի նախարարությունն արդեն աշխատանքներ է սկսել հրատարակել 1712-1795 թվականներին ապրած հայ մեծ աշուղ եւ բանաստեղծ Սայաթ-Նովայի (Հարություն Սայադյան) հիշատակին նվիրված գիրք։

Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը, պատասխանելով քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Փերվին Բուլդանի՝ անհետացող լեզուների պահպանման հարցին, նշել է, թե իրենք մեծ նշանակություն են տալիս տարբեր մշակույթներին եւ լեզուներին պատկանող ստեղծագործությունների հրատարակմանը՝ շեշտելով, որ նախատեսված է հրատարակել Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված գիրք։

Տպել
Ամենաշատ