News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ փետրվարի 21-ին կազմել է 407 դրամ; Այսպիսով՝ ամերիկյան դոլարի փոխարժեքը փետրվարի 15-ից հետո որեւէ փոփոխություն չի կրել՝ հայաստանյան ֆինանսական շուկայի համար սա արտասովոր երկարատեւ կայունություն է:

Բորսայում այսօր վաճառվել է 1.7 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը շարունաում է մնալ 406-408 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացել է դոլարի նկատմամբ, քանի որ Ֆրանսիայում եւ Գերմանիայում տնտեսական ակտիվությունը սպասվածից ցածր է;  Եվրոն այսօր սակարկվում է 1,32դոլարի մակարդակին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը զգալի բարձրացրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,2337 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ