News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի խանութներում փետրվարին նկատվում է ձվի 1-2 դրամ թանկացում: Ընդ որում՝ թանկացումները հիմնականում վերաբերում են 10 ձվի փաթեթավորմամբ տուփերին, 30 հատ փաթեթավորմամբ եւ առանց փաթեթավորման ձվերի գները գործնականում չեն փոխվել: Հավանաբար՝ թանկացումները այս փուլում պայմանավորված են փաթեթավորման հետ կապված ծախսերով: Չի բացառվում նաեւ Զատկի տոներից առաջ արհեստական թանկացումների հնարավորությունը:

Բոլոր դեպքերում՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խստացրել է ձվի շուկայի նկատմամբ վերահսկողությունը՝ փետրվարի 26-ից անցնելով ամենօրյա մոնիտորինգի: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հանձնաժողովի մոնիտորինգը բացահայտել է գնային հետեւյալ փոփոխությունները. Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ձուն թանկացել է 2 դրամով՝ 66-ից 68 դրամ, Արզնու թռչնաֆաբրիկայի 0 տեսակի ձուն՝ 60-ից դարձել է 62 դրամ, Երեւանի թռչնաֆաբրիայի երկրորդ համարի դիետիկ ձուն՝ 66-ից 68 դրամ, «Արաքս» թռչնաֆաբրիկայի երկրորդ համարի «Ոսկե ձվիկը»՝ 65-ից 67 դրամ: Բոլոր այդ ձվերը 10 հատանոց փաթեթավորմամբ են:

Գ. Սահակյանը նշեց, որ Զատկի տոներից առաջ ՏՄՊՊՀ-ն միշտ էլ խստացրել է ձվի շուկայի նկատմամբ վերահսկողությունը՝ հնարավոր չարաշահումներից խուսափելու համար: Ներկայում ձու արտադրողներից ամենօրյա կտրվածքով տեղեկատվություն է պահանջվում արտադրության, իրացման եւ պահեստներում առկա պաշարների մասին: Նմանատպ տեղեկատվություն պահանջվել է նաեւ սուպերմարկետներից;

Կճեպով հավի ձվի շուկայում ՏՄՊՊՀ-ի կողմից գերիշխող դիրք գրավող են ճանաչվել «Արաքս թռչնաֆաբրիկա», Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունները:

Նշենք, որ Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը Հայ առաքելական եկեղեցին այս տարի նշելու է մարտի 31-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ