Րաֆֆի Հովհաննիսյանն ո՞վ է, որ ես նրա պահանջով հրաժարական տամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիցկա): Նրա խոսքով` Սյունիքում երբեք կրքերը բորբոքված չեն եղել եւ բորբոքված չեն:
«Սյունիքում կրքերը միշտ էլ հանգիստ են եղել: Ոչ ոք չի կարող ասել, թե ժողովուրդը ոտքի է կանգնել»,- ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ ավելացրեց, որ ընտրություններն անցել են ազատ արդար եւ օրենքի տառին համապատասխան:




























