News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Սամսուն քաղաքի գործարարներից 72-ամյա Մուսթաֆա Դայըօղլուն հայտնել է, թե Հայաստանում իրեն առեւանգել են եւ փրկագին պահանջել, սակայն հատուկ ծառայություններին հաջողվել է ազատել իրեն։

Թուրքական IHA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մուսթաֆա Դայըօղլուն նշել է, թե Հայաստան էր մեկնել մի վստահելի ընկերոջ խորհրդով, սակայն Հայաստանում ընկել էր տհաճ պատմության մեջ։ Մուսթաֆան նշել է, թե իրեն առեւանգել եւ պահել են լքված մի գործարանում, որտեղ ծեծի են ենթարկել եւ փրկագին պահանջել։

Մուսթաֆայի խոսքով՝ հատուկ ծառայություններն իրեն ազատել են եւ ուղեկցել մինչեւ սահման՝ հանձնելով իր որդուն։

Տպել
Ամենաշատ