News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 25-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 418,01 դրամ; Ուրբաթ օրվա համեմատ դոլարի փոխարժեքը նվազել է 0,16%-ով կամ 0,66 կետով:

Բորսայում այսօր վաճառվել է 3.1 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարն էժանացել է: Առքի փոխարժեքն իջել է մինչեւ 416 դրամ, իսկ վաճառքի փոխարժեքը՝ նույնիսկ մինչեւ 418.5 դրամ:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր մի փոքր բարձրացել է դոլարի նկատմամբ՝ 1 եվրոն սակարկվում է 1.3 դոլարին մոտ: Եվրոյի ամրապնդմանը նպաստել են Կիպրոսի շուրջ համաձայնությունները; Ռուսաստանի կենտրոնական բանկը նվազեցրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,7585 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ