News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Շամիրամի կախովի այգիները, իրականում գտնվել են ոչ թե Բաբելոնում, այլ Նինվե քաղաքում`  Բաբելոնից գրեթե 300 մղոն հեռավորության վրա: Դա պարզել է Օքսֆորդի համալսարանի պատմաբան Ստեֆանի Դալին: Դալին նաեւ պարզել է, որ այգիները կառուցել է ոչ թե Բաբելոնի կառավարիչ Նաբուգոդոնոսորը, այլ ասորեստանցի Սինահհերիբը:

Բրիտանուհին հետեւյալ ապացույցներն է բերում. նախ` կախովի այգիների պատկերն առկա է Նինվեում` Սինահհերիբի պալատում:

Այնուհետեւ գիտնականը պարզաբանում է, թե ինչպես է ծագել պատմական առասպելը. մ. թ. ա. 689թ. Բաբելոնը գրավվել էր Ասորեստանի կողմից, որից հետո ասորական Նինվե մայրաքաղաքն անվանվել էր «Նոր Բաբելոն»: Իսկ Շամիրամի այգիների մասին ժամանակի ընթացքում սկսել են խոսել, որ դրանք գտնվել են ոչ թե Նոր, այլ պարզապես Բաբելոնում, գրում է  «Ռոսբալտը»:

Բացի դրանից, ուսումնասիրելով Բաբելոնի եւ Նինվեի  շրջակա տեղանքը, բրիտանուհին եզրակացրել է, որ Բաբելոնի շրջակա ողորկ տարածքի պատճառով  շատ դժվար կլիներ կախովի այգիների համար անհրաժեշտ քանակությամբ ջուր հասցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ