News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն վերջին օրերին Թուրքիայում արձագանք գտած հայերին եւ ազգային մյուս փոքրամասնություններին ծածկագրերով նշելու հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել խորհրդարանի նախագահությանը՝ պատկան մարմինների կողմից պատասխանի ակնկալիքով։

Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝  թուրք պատգամավորի հարցադրումը ներառում է հետեւյալ կետերը.

Հավաքված տվյալներն այնպես են, ինչպես Կրթության նախարարությունն էր ներկայացրե՞լ։ Ինչո՞ւ են այդ ծածկագրերը գաղտնի։

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ քաղաքացիների տվյալները պատրաստի մի տեղ են գրանցվա՞ծ, թե՞ դիմելուց հետո է ուսումնասիրություն իրականացվում։

Կասկածելի չէ՞, որ այդ տվյալներն օգտագործում է միայն Կրթության նախարարությունը։ Այդ տվյալներն օգտագործվո՞ւմ են ոստիկանության, կադաստրի, հետախուզության եւ այլ ոլորտներում։

Այդ տվյալները հասանելի՞ են ոստիկանության, Ազգային հետախուզության ծառայության, ժանդարմերիայի հետախուզության կողմից։

Դատարաններին այդ տվյալները հասնո՞ւմ են։

Ոչ քրիստոնյա ազգային փոքրամասնություններին ծածկագրերով նշո՞ւմ են։

Այդ տվյալները հասանելի՞ են ցանկացած պաշտոնյայի։ Հատուկ գաղտնիության որոշում կա՞։

Լոզանի պայմանագրով նախատեսված որեւէ փաստաթուղթ կա՞, որտեղ նշված է, որ ազգային փոքրամասնություններին պետք է ծածկագրերով նշել։ Ո՞ր օրենքով կամ որոշումով է նման բան կիրառվում։

Ո՞րն է իմաստը, որ 4 սերունդ առաջ մահմեդականացած քրիստոնյան նշվում է հատուկ ծածկագրով։

Նշենք, որ օրեր առաջ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը,  քրիստոնեության վերադարձած եւ իրենց երեխային արդեն հայկական դպրոց ուղարկել ցանկացող ընտանիքը դժվարին գործընթացի ժամանակ բացահայտել է, որ Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր, Թուրքիայի հայերը կրում են գաղտնի ծածկագիր:  Այսպես, երեխայի հարցով Ստամբուլի կրթության նահանգային վարչության կողմից Շիշլիի կրթության վարչություն ուղարկված պաշտոնական գրության մեջ բացահայտվել է, որ հայերը կրում են 2 ծածկագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ