News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին` Սարիգյուղի մոտ, օգոստոսի 7-ին, երեկոյան ժամը 22.00-ին, տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով 22-ամյա Արմինե Ա.-ի թեւը պոկվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը:

Նա տեղեկացրեց, որ աղջկա անրակը, ուսագոտին ջնջխված էր, իսկ արմունկից ձեռքը լրիվ պոկված է: Բժշկի փոխանցմամբ` նրան հիվանդանոց են տեղափոխել 02.00-ի սահմաններում, անմիջապես սկսել են վիրահատությունը, որը տեւել է 6 ժամ`մինչեւ առավոտյան 08.00-ն:

«Ժամը 04.30-ին արդեն ձեռքը կպցրել էինք, արյան շրջանառությունը վերականգնվել էր»,- ասաց Արտավազդ Սահակյանը: Նրա փոխանցմամբ` աղջիկը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր:

Վիրահատությունն անցել է լավ, բայց քանի որ տուժածի մկանները ջնջխված են, չի բացառվում, որ նորից վիրահատության անհրաժեշտություն լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ