«Հրապարակը» տեղեկություն է ստացել, որ Արարատի քաղաքապետի թափուր պաշտոնի վրա աչք ունի նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մորաքրոջ տղան՝ Արարատի կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյանը:
Վերջինս թեեւ Արտաշատի գրանցում ունի, սակայն ասում են՝ դա «շտկելը» րոպեների հարց է: «Կա՞յֆ ես բռնում վրես,- մեր հարցից անակնկալի եկած` զայրացավ Հովհաննիսյանը- Ես ո՞նց կարամ նման ցանկություն ունենամ, ես Արարատի գրանցում չունեմ, բացի դրանից, էդ մարդը նոր է մահացել, մի հատ համբերեք»:
Հիշեցնենք, որ Արարատի նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո այստեղ նոր ընտրություններ կանցկացվեն, ասում են՝ որոշողը մարզպետ Էդիկ Բարսեղյանն է:





























