Նյու Յորքում բեռնատարը պատահաբար ճզմել է 300 հազար դոլարանոց նոր  Ferrari-ն: Բեռնատարի վարորդը պնդում է, որ չի նկատել իր հետեւում կայանած մեքենան:

Դեպքի պահին Ferrari-ի վարորդը մեքենայում չի եղել, ղեկի մոտ կայանատեղի աշխատակիցն է եղել, գրում է «Ինտերֆաքսը»:

Բեռնատարը լուրջ վնասել է իտալական մեքենայի ճակատային մասը: Ուշագրավ է, որ մինչ թանկարժեք մեքենայի վարորդը սպասում էր էվակուատորին, նրան տուգանել են երկրորդ գծում կայանելու համար:

Ոստիկանությունը քննում է պատահարի հանգամանքները: