ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանն այսօր ձերբակալվել է։

ՔԿ–ից հայտնել են, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․ Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։ 

Ինչում է մեղադրվում Գագիկ Խաչատրյանը. դատախազությունը մանրամասներ է հայտնել