Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Աբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը բանակցություններ են անցկացրել Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների 26-րդ գագաթնաժողովի շրջանակում, հաղորդել է Mehr-ը։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում վերջին զարգացումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ՇՀԿ 26-րդ գագաթնաժողովը աշխատանքը սկսել է օգոստոսի 31-ին՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Բիշքեկ՝ կազմակերպության նիստին և «ՇՀԿ +» գագաթնաժողովին մասնակցելու համար։ Երկօրյա այցի շրջանակում նա նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի։

Բացի այդ, Ղրղզստանի նախագահի հրավերով Փեզեշքիանը կմասնակցի նաև Քոչվորների համաշխարհային վեցերորդ խաղերի բացման արարողությանը։