Թուրքական «Corendon» ավիաընկերության՝ Ուֆա - Անթալիա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որը տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք էր կատարել Կայսերիում, ժամանել է Անթալիայի օդանավակայան: Այս մասին РИА Новости-ին հայտնել են հանգստավայրի օդային դարպասից:
Ուղևորների փոխադրման համար ավիաընկերությունը պահեստային ինքնաթիռ է ուղարկել: Ավելի վաղ ռուս դիվանագետները տեղեկացրել էին, որ Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը վերահսկողության տակ է պահում ինքնաթիռի հետ կապված իրավիճակը:
Օդանավը Կայսերիում հարկադիր վայրէջք է կատարել երեքշաբթի օրը:
Դրանից հետո ուղևորներին տեղափոխել են պահեստային ինքնաթիռ, որն էլ նրանց հասցրել է Անթալիա:




























