News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կանադացի Ջորջ Ռեյնսը եւ Քերոլ Հարիսը ամուսնացել են իրենց առաջին համբույրից 75 տարի անց: Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, Սենտ Ջոնսում, հաղորդում է CBC-ն: Զույգն ամուսնացել է բապտիստական եկեղեցում:

83-ամյա նորապսակների խոսքով՝ առաջին անգամ իրենք հանդիպել են առաջին դասարանում, 1936 թվականին: Երրորդ դասարանում նրանք խաղացել են «Քնած գեղեցկուհի» ստեղծագործության դպրոցական բեմադրությունում: Երբ արքայազնը, որի դերը կատարել է Ռեյնսը, համբուրել է գեղեցկուհուն, նա «վեր է թռել վախոեցած եղնիկի պես», հաղորդում է Lenta.ru-ն:

Այդուհանդերձ, դպրոցից հետո զույգի հարաբերությունները վերաճել են սիրավեպի: Ռեյնսը հեռացել է Անտարիո, որտեղ ամուսնացել է: Վերջերս, ամուսնության 61-րդ տարում նրա կինը մահացել է: Հարիսը երբեք ամուսնացած չի եղել: Դպրոցական ընկերները այսքան ընթացքում պահպանել էին իրենց ջերմ հարաբերությունները:

Այս տարվա ամռանը Ռեյնսը եկել է Սենտ Ջոնս, որտեղ սկսել է հանդիպել Հասրիսի հետ: Ի վերջո, նա որոշել է առաջարկություն անել Հարիսին, որը վախենում էր, որ էլ երբեք չի ամուսնանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ