News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Ակիհիտո կայսեր հանգուցյալ զարմիկ արքայազն Տամոհիտոյի ավագ դուստրը՝ արքայադուստր Ակիկոն, ուշագնաց լինելուց հետո հիվանդանոց է տեղափոխվել։  Արքայադուստրը գիտակցությունը կորցրել է օդանավակայանում Հնդկաստանից վերադարձող Ակիհիտո կայսերը եւ Միտիկո կայսրուհուն դիմավորելու հանդիսավոր արարողության ընթացքում։ Կայսերական զույգը Հնդկաստան  էր մեկնել պաշտոնական այցով։

Բժիշկների խոսքով՝ արքայադուստրը գիտակցությունը կորցրել է արյան ճնշման կտրուկ անկման հետեւանքով, հայտնում է Ճապոնիայի կայսերական տան վարչությունը։

Թեեւ այժմ Ակիկոյի վիճակը կայունացել է, սակայն նա ստիպված հետաձգել է իր այցը Հավանա։

Ակիկոյի կրտսեր քույրը՝ արքայադուստր Յոկոն էլ հիվանդանոց է տեղափոխվել որովայնի հատվածում ցավերի պատճառով, բժիշկները գաստրոէնտերիտ (ստամոքսաաղիքաբորբ) են կասկածում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը։

Նշենք, արքայադուստրերի հայրը՝ արքայազն Տամոհիտոն, ճապոնական գահի ժառանգորդների ցուցակում վեցերորդն էր։ Նա քաղցկեղից մահացել է 2012թ.՝ 66 տարեկան հասակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ