News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Փոթորիկից ավերված 12-րդ դարի աշտարակը, որը զարդարում էր Լարոշֆուկոների ամրոցը ֆրանսիական Շարանտա դեպարտամենտում, կհառնի դքսուհի Սոնյա Մաթոսյան դե Լարոշֆուկոյի հաստատակամության ու չինացի հայտնի ճարտարապետ, Լուվրի բուրգի հեղինակ Բեյ Յույմինի շռայլության շնորհիվ: Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ը, վկայակոչելով «L’Express»-ին, ճարտարապետը, ում դքսուհուն խորհուրդ է տվել ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդին, մշակել է ապագա աշտարակի նախագիծը:

Սոնյա Մարի Մաթոսյանը ծնվել է 1932թ.-ի սեպտեմբերի 13-ին Փարիզում: Նրա հայրն է Ժոզեֆ Մաթոսյանը: 1950թ.-ին Փարիզում ամուսնացել է դուքս Ֆրանսուա XVIII դե Լարոշֆուկո դե Լիանկուր դ’Անվիլ-Մարի-Էդմոն-Յուբերի հետ, ով ծնվել էր 1920թ.-ի դեկտեմբերի 12-ին Փարիզում: Ամրոցը պատկանում է ներկայիս դե Լարոշֆուկո դքսի ավագ որդուն: Սակայն տասնամյակներ շարունակ նրա մայր Սոնյա Մաթոսյանը այս հիասքանչ ամրոցի ոգին էր՝ չնայած դքսի հետ ամուսնալուծությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ