News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Վթարի ենթարկվելու հետեւանքով դերասան-շոումեն Գրիշա Աղախանյանը որեւէ վնասվածք չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիշա Աղախանյանը:

Նա նշեց, որ վթարի մասնակիցներից որեւէ մեկը վնասվածք չի ստացել, մեքենաներ են վնասվել: «Նորմալ է, ոչ մեկիս բան չի եղել, մեքենաս է վնասվել, պետք է սարքվի, դեռ չեն սարքել, ժամանակավորապես առանց մեքենայի եմ»,- ասաց դերասանը:

Նա նշեց, որ դեռ հայտնի չէ, թե ով է վթարի մեղավորը, հաջորդ շաբաթ պետք է նայեն տեսախցիկների ձայնագրություները: Դերասանը պատմեց, որ երկու մեքենաները՝ «Նիսսանը» եւ «Շեֆրոլետը» կանգնած էին լուսացույցի տակ, միասին շարժվել են ու խփել:

Գրիշա Աղախանյանն շեշտեց, որ իր աչքը չի վախեցել վթարից եւ կշարունակի մեքենա վարել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 8-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Մաշտոց-Թումանյան փողոցներին խաչմերուկում միմյանց են բախվել «Նիսսան», «Ֆոլքսվագեն» եւ «Շեվրոլետ» մակնիշի մեքենաները: «Շեվրոլետ» մակնիշի մեքենան վարել է Գրիշա Աղախանյանը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ տարեսկիզբը վատ մեկնարկեց հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների համար, այս տարվա առաջին օրերին վթարի են ենթարկվել երգչուհի Լիլուն, դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, հիմա էլ՝ Գրիշա Աղախանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ