News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 15-ին կատարված հարձակումից  հետո հայտնի գործարար Ռուբեն Մասումյանը («Բենզին Ռուբոն») շարունակում է մնալ «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրա վիճակն այժմ ավելի կայուն է, առկա է դարական դինամիկա:

Բժշկի փոխանցմամբ՝ Ռուբեն Մասումյանը ինքնուրույն է շնչում, որոշակի գիտակցություն կա, բայց դժվար մինչեւ Ամանոր դուրս գրվի հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին «Էրեբունի» բ/կ-ից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է  ստացվել, որ փակ գանգուղեղային վնասվածքով, ծոծրակոսկրի կոտրվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ռոբերտ Մ-ն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 112-րդ մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ