Սիմֆերոպոլցի գործարար Ստեփան Ճորոխյանի սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա; Այս մասին NEWS.am-ին է հաղորդել Սիմֆերոպոլի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանը:

Նա ընդգծել է, որ գործարարը ժամանակին գումար է ունեցել, սակայն այսօր նա բացի պարտքերից ուրիշ ոչինչ չունի ու նրա սպանությունը համարել հայերի բիզնեսի հանդեպ ոտնձգություն, ճիշտ չէ:

Ինչպես ավելի վաղ  հաղորդել էր NEWS.am-ը, 47-ամյա բիզնեսմեն Ստեփան Ճորոխյանը, ով սպանվել էր Սիմֆերոպոլում, ստացել էր 6 դանակի եւ  3 հրազենային վնասվածք:

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրա սպանության վարկածներից մեկը պարտքերն էին: Շրջանառող լուրեի համաձայն նա մեծ պարտքեր էր կուտակել: Մոտ երկու ամիս առաջ այրել էին նաեւ նրա ջիպը:

Հայտնի է, որ նա «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերն էր: Նա ունի կին եւ երկու երեխա: